ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հեռավար խոսակցության մյուս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ ՌԴ նախագահի՝ Թրամփին ներկայացված խաղաղության պայմանները ներառում են ՈՒկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։               
 

Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն

Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն
04.07.2012 | 12:43

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2012 -2013 ուսումնական տարվա համար իրականացնում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում` Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ ընդունվելու համար.

1) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ուսանելու համար` ս.թ հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ,
2) նախապատրաստական բաժնում ուսանելու համար` ս.թ հուլիսի 9-ից մինչև նոյեմբերի 9-ը ներառյալ,
3)հետբուհական ծրագրերով ուսանելու համար ` հուլիսի 9-ից մինչև նոյեմբրի 9-ը, իսկ հեռակա բաժիններում ուսանելու համար հուլիսի 9-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ:
Փաստաթղթերը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
բարձրագույն ուսումնական հաստատության կողմից .
օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.
փոստով (այդ թվում `էլեկտրոնային փոստով )` նախարարության պաշտոնական հասցեով:
Դիմորդները ներկայացնում են`
1) դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի
3) անձնագրի բոլոր էջերի պատճենները,
4) ծննդյան վկայականի պատճենը` պետական նոտարի վավերացմամբ կամ մկրտության վկայական,
5) միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության վկայականի պատճենը թվանշաններով հյուպատոսական կամ պետական նոտարի վավերացմամբ,
6) բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջության մասին, այն կարող է տրված լինել նաև ՀՀ բժշկական կազմակերպությունների կողմից
7) 3x4 չափսի 4 լուսանկար,
8) ինքնակենսագրություն
9) հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ հայցողների համար` ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Դիտվել է՝ 4627

Մեկնաբանություններ